Տ. Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյան

Կրասնոդարի և Հյուսային Կովկասի հայոց թեմ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1964 թ. սեպտեմբերի 13-ին,  գյուղ Գողթ։ Ավազանի անունը՝ Կամո։

1970-1980 թթ. - Գողթի միջնակարգ դպրոց։

1982-1989 թթ. - Գևորգյան հոգևոր ճեմարան։

1983-1985 թթ. - ծառայություն խորհրդային բանակում։

1989-1991 թթ. - Զագորսկի հոգևոր ակադեմիա (աստվածաբանական գիտությունների թեկնածու)։ Թեզ՝ «Հայ Եկեղեցու թեմերը Ռուսաստանում»։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1989 թ. - սարկավագ՝ ձեռամբ Տ․ Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։

1991 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։

1996 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետի (Թեզ՝ «Հայ Եկեղեցու քրիստոնեական միտքը Ը. դարում` Ս. Հովհան Օձնեցու և Խոսրովիկ թարգմանչի երկերում»)։

2001 թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

2019 թ. - արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

 

  • Պաշտոնավարություն

1991 թ․ - Մոսկվայի Ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ։

1997-1999 թթ. - Ս. Հռիփսիմե վանքի վանահայր։

1999-2001 թ. - Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ։

2001 թ.-ից - Կրասնոդարի և Հյուսային Կովկասի հայոց թեմի առաջնորդ։